
Տեղաբաշխվել է կես միլիարդ դրամի ՊԿՊ-ներ՝ տարեկան 8.1% եկամտաբերությամբ

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13243140 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 691 մլն դրամ, որից մրցակցային` 636 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 55 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 928 584 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.1324 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.1774 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:
Տեղի է ունեցել պետպարտատոմսերի հետգնման աճուրդ
Նույն օրը տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294142 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 000 000 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 027 483 618 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 7.5200 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 1 գործակալ: