
Արտաքին առևտրի բացասական հաշվեկիռը՝ 2.6 միլիարդ դոլար

2013 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ ներմուծման ծավալներն աճել են 4.2 տոկոսով և կազմել 3 միլիարդ 993.9 միլիոն դոլար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Արտահանման աճի տեմպն ավելի բարձր է եղել՝ 8.4%: Այդուհանդերձ, արտահանման ծավալը շուրջ երեք անգամ զիջում է ներմուծմանը՝ 1 միլիարդ 348.8. միլիոն դոլար։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը այս տարվա առաջ 11 ամիսների կտրվածքով կազմում է 2 միլիարդ 645 միլիոն դոլար։