
Սիրիական ընդդիմությունը խոստացել է ջանքեր չխնայել օտարազգի լրագրողներին ազատ արձակելու հարցում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական ընդդիմության գերագույն ռազմական խորհուրդը խոստացել է անել ամեն հնարավոր բան՝ ազատ արձակելու համար Սիրիական հակամարտության ընթացքում ձերբակալված լրագրողներին:
Գերագույն խորհուրդը հայտարարել է, որ իրեն ենթակա Սիրիական ազատ բանակն անելու է ամեն հնարավոր բան՝ պաշտպանելու և աջակցելու համար լրագրողներին՝ իրենց կենսական կարևորություն ունեցող աշխատանքի իրագործման հարցում: Դրա հետ մեկտեղ խորհուրդն ընդգծել է, որ ազդեցություն չունի ծայրահեղական, ապստամբական մի շարք խմբավորումների վրա, որոնք լրագրողներ են առևանգել:
Նախորդ շաբաթ համաշխարհային 13 լրատվամիջոցներ դիմել էին սիրիական ընդդիմության առաջնորդներին՝ խնդրելով դադարեցնել իրենց լրագրողներին առևանգելը և ազատ արձակել ձերբակալված լրագրողներին: Նրանց գնահատմամբ, ներկայումս ապստամբների ձեռքում են գտնվում աշխարհի տարբեր երկրների մոտ 30 լրագրողներ: