Բաժիններ՝

Չհոգնեցի՞ն դատարան դիմելուց

Փորձագետ Հարությունյուն Մեսրբյանը, 168.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարդի ներդրման դեմ բողոքողներին, և մասնավորապես՝ Սահմանադրական դատարան դիմելու նրանց մտադրությանը, ասել է.

«Ես նման ընդվզողներին մի հարց ունեմ տալու՝ 1991 թվականից չհոգնեցի՞ն: Զուտ մարդկայնորեն չհոգնեցի՞ն բուռն ակտիվություն ցույց տալ՝ դատարան, ՍԴ: Ուղղակի հետաքրքիր է՝ 22 տարի կարելի՞ է գնալ նույն ճանապարհով: Եթե նման դեպքերում տարրական հարցերում կրկնվում է տարրական սխալ, ուրեմն դա պետք է կրկնել, ուրեմն կա հետաքրքրություն: Ավելի պարզ ասած՝ ՍԴ դիմելուց արդյունք չի լինի, կլինի պրոցես, որի ժամանակ այս կամ այն մարդիկ, ուժեր՝ իրենց թմբկահարումներով, բարձրաձայնությամբ, «դոշ ծեծելով», աչքի են ընկելու և «հեղինակություն» են ձեռք բերելու»:

Հ. Մեսրոբյանիտ հետ ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս