Բաժիններ՝

Բագրատյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանի նշանակումից ի վեր Հայաստանը նահանջել է բոլոր առումներով

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարություններից մեկին: Պատգամավորը մասնավորապես գրել է.

«ԱԺ-ում բյուջեն քվեարկելիս ՀՀ վարչապետն ասել է. ռեֆորմների շնորհիվ ՀԲ կողմից հաշվառվող գործարար միջավայրի ազատականության վերջին (2013-2014թթ) ինդեքսով (ease of doing business index) Հայաստանը հայտնվել է 37-րդ տեղում։ Այս մարդուն կարելի էր հիշեցնել, որ երբ 6 տարի առաջ վարչապետի պաշտոնը ստանձնեց, ստացել էր մի երկիր, որը գտնվում էր 34-րդ տեղում (2007թ)։ 6 տարում ՀՀ տնտեսությունը աճել 9.3%-ով (2008թ+6.9%, 2009թ՝ -14.1%, 2010թ՝ +2,1%, 2011թ՝ +4,7% , 2012թ՝ 7.1% և 2013թ՝4%)։ Տարեկան միջին աճը 1.5%, խոստացած 7%-ի փոխարեն։ Աշխարհի տնտեսությունն աճել է 11.8%-ով՝ տարեկան գրեթե 2%։ Արդյունքում հիմնական տնտեսական ցուցանիշներով 193 երկրների մեջ 2007թ 85-90-րդ տեղից իջել ենք 110-115-րդ տեղերը։ 6 տարում Հայաստանը լքել է 380 հազար մարդ։ Հիմա ի՞նչպիսի ցինիզմ է պետք բարեփոխումների մասին խոսելու համար։ ՀՀԿ-ն աչքիս նժդեհականությունից հրաժարվել է և կրկին անցել մարքսիզմ-լենինիզմին. 6 տարի ռեֆորմ անելուց հետո նահանջել ենք ամենուր։ Ավելի հաջող ստելու համար կառավարությանը խորհուրդ կտայի կարդալ հանրահայտ «Մեկ քայլ առաջ երկու քայլ ետը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031