
Սիրիական ազատ բանակին հիասթափեցրել է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից ոչ մահաբեր օգնության դադարեցումը

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչը հիասթափություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան դադարեցրել են ոչ մահաբեր ռազմական օգնության տրամադրումը:
Սիրիական ազատ բանակի մամլո քարտուղար Լոյա ալ-Միհդադը հայտարարել է, որ Բարձրագույն ռազմական խորհրդի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հանդիպել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարության հետ՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար:
Միհդադը հուսով է, որ կվերանայվի տվյալ որոշումը, և որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան կշարունակեն դեղորայքի, հագուստի ու տրանսպորտի մատակարարումները, քանի որ դրանք բացասաբար են ազդում Սիրիայի ողջ քաղաքացիների վրա և շոշափում են ոչ միայն Սիրիական ազատ բանակի շահերը:
Հիշեցնենք, որ ամերիկյան մամուլը հայտնել է, թե Սիրիական ազատ բանակի հրամանատար Սալիմ Իդրիսը լքել է Սիրիան: