Բաժիններ՝

ԱՄՆ-ը դադարեցրել է Թուրքիայի տարածքով սիրիական ընդդիմությանը ոչ մահաբեր ռազմական օգնության մատակարարումները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դադարեցրել է Թուրքիայի տարածքով Սիրիայի հյուսիսում ամրացած ընդդիմադիր ջոկատներին ոչ մահաբեր ռազմական օգնության ցուցաբերումը: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքերով՝ նման որոշում է կայացվել այն բանից հետո, ինչ «Իսլամական ճակատը» զավթել է Թուրքիային սահմանակից Բաբ էլ-Խաուա շրջանում գտնվող Սիրիական ազատ բանակի բարձրագույն ռազմական խորհրդի շտաբ-բնակարաններն ու պահեստները: Դրանից հետո Թուրքիան փակել է տվյալ հատվածում գտնվող «Ջիլվեգյոզուի» սահմանային անցակետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031