Դավութօղլուն չի պլանավորել Երևանում այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Hürriyet Daily News

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն,ով վաղը այցելելու է Երևան, չի պլանավորել այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հաղորդել է թուրքական Hürriyet Daily News թերթը:

Վերջինիս պնդմամբ՝ բարձրաստիճան թուրք դիվանագետը հայտնել է, որ Դավութօղլուն Երևան է մեկնում ՍՏՀԿ-ի շրջանակներում, և որ նրա այցի օրակարգում ներառված չէ հուշարձան այցելելը: Թուրքական մամուլի պնդմամբ՝ Դավութօղլուն իր հետ Հայաստան է բերում երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորման ուղերձ:

Թուրք պաշտոնատար անձինք Hürriyet Daily News-ին հայտնել են, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք ՍՏՀԿ-ի նիստի շրջանակներում տեղի կունենա՞ Դավութօղլու-Նալբանդյան երկկողմ հանդիպում, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս