
Զիվորի դի է հայտնաբերվել ՊՆ-ի զորամասում

ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում 10.12.2013թ.` ժամը 18:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: