Բաժիններ՝

Բիզնեսի համար լավագույն երկրների վարկանիշային ցուցակում Հայաստանը 64-րդ տեղում է. Forbes

Ամերիկյան Forbes-ը ներկայացրել է բիզնեսի վարման  տեսակետից 2013թ. լավագույն երկրների ամենամյա վարկանիշային ցուցակը, որը գլխավորում է Իռլանդիան: Առաջատարին հաջորդում են Նոր Զելանդիան ու Հոնկոնգը:

Հայաստանը զբաղեցնում է  64-րդ հորիզոնականը` աշխարհի 145 երկրների շարքում: Նշվում է, որ Հայաստանում ՀՆԱ աճը 2012թ-ին կազմել է 7,2 տոկոս, գնաճը՝ 2,6 տոկոս, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը 3400 դոլար է կազմել, իսկ գործազրկության մակարդակը՝ 7 տոկոս:

Հարեւան երկրներից առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցնում է 50-րդ տեղը, Թուրքիան 64-րդ տեղում է, Ադրբեջանը` 67-րդ,  Իրանը` 131-րդ, իսկ Ռուսաստանը` 91-րդ տեղում:

Առաջատար եռյակից բացի լավագույն տասնյակում են նաեւ Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Սինգապուրը, Կանադան, Նորվեգիան ու Նիդեռլանդները:

Երկրների վարկանիշային ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս