Ակտիվիստին այս գիշեր ծեծի են ենթարկել
Ակտիվիստ Գոռ Առաքելյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Աջափնյակ վարչական շրջանում գտնվող նրա տան մերձակայքում, ծեծի է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա ընկերներից Սուրեն Սահակյանը:
Նա նշեց, որ 4 հոգի քաղաքացիական հագուստով են եղել, որոնք անմիջապես հրահրել են կոնֆլիկտը, երկու եւ ավելի անձինք՝ ոստիկանական համազգեստով: «Ծեծելուց առաջ հայհոյել են, շուռ է եկել, որ տեսնի՝ ով է, ասել են՝ ինչ ես նայում ու էլի հայհոյել: 5 րոպե ծեծել են, վնասվածքներ ունի գլխի, աչքի, ականջի շրջանում, ականջից արյուն է եկել, հիմա լավ չի լսում»,- ասաց Սուրեն Սահակյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am