 
                        Բաշար Ասադը պատրաստ է գլխավորել Սիրիայի անցումային կառավարությունը
 
                                    France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է պահպանել նախագահի պաշտոնը և գլխավորել Սիրիայի անցումային կառավարությունը: Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին:
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմությունը նույնպես հայտարարել էր ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին, որը բաղյացած է 9 նախարարից՝ Ահմեդ Թոումայի գլխավորությամբ:
Ընդ որում, սիրիական ընդդիմությունը նախապայման է ներկայացրել հունվարի 22-ին կայանալիք «Ժնև 2» կոնֆերանսին իր մասնակցության համար՝ պնդելով, որ անցումային շրջանում Բաշար Ասադը պետք է հեռացվի իշխանությունից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        