Կոնգրեսի պատվիրակությունը Լոնդոնում մի շարք հանդիպումներ է ունեցել
ilur.am-ի փոխանցմամբ` ALDE կուսակցության համագումարին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող Հայ ազգային կուսակցության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը մասնակցել են ALDE-ի խորհրդի հանդիպմանը: Ըստ ALDE-ի կանոնադրության, խորհուրդը պետք է հաստատի իր անդամ կուսակցությունների անվանափոխությունը: Հիշեցնենք, որ ՀՀՇ կուսակցությունը ALDE-ի անդամ էր, եւ Կոնգրեսի վերանվանումը ALDE-ի խորհրդի անդամները հաստատել են միաձայն:
Երեկ Կոնգրեսի պատվիրակությունը, (Արամ Մանուկյան, Լեւոն Զուրաբյան, Լեւիկ Խաչտարյան, Վլադիմիր Կարապետյան, Վահան Վարդապետյան, Գարիկ Գրիգորյան եւ Գեւորգ Գեւորգյան) հանդիպումներ են ունեցել ALDE կուսակցության նախագահ սըր Գրահամ Ուաթսոնի, Գերմանիայի եվրոպական հարաբերությունների հարցով պետնախարար Մայքլ Լինքի եւ Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգգի հետ: Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնում մեկնարկել է ALDE կուսակցության համագումարը: Այն կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը: Համագումարում պետք է տեղի ունենան ALDE կուսակցության բյուրոյի ընտրություններ: Հիշեցնենք նաեւ, որ Հայ ազգային կոնգրեսը ALDE-ի անդամ է: