«Ժողովուրդ». Կոմունիստ Խորեն Թռչունիչը ՄՄ-ի, պապու երազանքի և ԽՍՀՄ «կարգերին» վերադառնալու մասին

«Ժողովուրդը» գրում է. Այսօր Հայաստանի խորհրդայնացման օրն է։ Այդ առիթով «ժոդովուրդը» զրուցել է Աժ նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանի՝ հայտնի Թռչունիչի հետ՝ պարզելու, թե ինչ է նա մտածում ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու և կրկին ԽՍՀՄ կարգերին վերադառնալու մտահոգությունների մասին։ «Ես շատ կուզենայի, որ ԽՍՀՄ գնանք, բայց նման բան չի  կառուցվելու»,- տխուր ասել է իրեն անդավաճան կոմունիստ համարող Թռչունիչը։ «Ժողովուրդը» հիշեցնում է, որ տարիներ առաջ նա ասում էր. «Ես պապ եմ ունեցել, որը մահացավ 96 տարեկանում, և նրա վերջին խոսքը սա էր. ինչ որ կլինի, ձեր ձեռքը ռուսի փեշից բաց մի՛ թողեք»։ «Հիմա, փաստորեն, Ձեր պապի պատգամը կատարում, է Սերժ Սարգսյանը»,- «Ժողովուրդը» հարցրել է կոմունիստին։ Սերժ Սարգսյանը, թե ով ուզում է կատարի… հիմա մարդիկ կան, որ, ասենք, եվրոպացիների թելադրանքով կարող են փողոց դուրս գալ.. հավատացեք, որ ժողովրդի փրկությունը ՌԴ-ն է լինելու։ Մենք կմտնենք նաև ռուբլու գոտի»,- պատասխանել է Խորեն Թռչունիչը։

Հարցազրույցն ամողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս