«Հրապարակ». Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ճոխ ճաշկերույթներ է կազմակերպում

«Հրապարակը» գրում է. Արմեն Մովսիսյանի ղեկավարած էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը բավական «էկոնոմ» է ճաշկերույթների հարցում։ Սա թերևս հասկանալի է, քանի որ այդ ճաշկերույթների գումարների համար նրանք վճարում են ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Այս ամսվա միայն երկու ճաշկերույթի համար, երկուսն էլ «Բելաջիո» ռեստորանում, 740 հազար դրամ է ծախսվել։ Ընդ որում, դրանք տրվել են երկօրյա ընդմիջմամբ՝ 5-ին և 7-ին։ Ընդհանրապես, նման ճոխ ճաշկերույթներն ընդունված են գրեթե բոլոր գերատեսչություններում, և հայրենի կառավարությունը սա գումարների փոշիացում չի համարում։ Մինչդեռ բոլորովին վերջերս, նույն կառավարության որոշմամբ, ավելորդ համարվեցին գործազրկության համար հատկացվող 18 հազարական դրամ նպաստները:

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս