«Ժողովուրդ».Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի օֆշորի գործով նախաքննությունը շարունակվում է

«Ժողովուրդը» գրում է. Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի՝ օֆշորային մեքենայությունների գործով նախաքննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը։ «ժողովուրդը» ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հետաքրքրվել է, թե ինչ ընթացքի մեջ է գործը, արդյոք Սարգսյանի և Կճոյանի՝ փորձաքննության ուղարկված ստորագրությունները համընկել են օֆշորային փաստաթղթերի տակ դրված ստորագրությունների հետ։ Ոստիկանությունից հայտնել են. «Փորձագիտական կենտրոնը միջնորդություն է ներկայացրել փորձաքննությանն առաջարկված հարցերին պատասխանելու համար տրամադրել փաստաթղթերի բնօրինակները։ Նախաքննական մարմինը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունը, գլխավոր դատախազության միջոցով իրավական միջնորդություն է ներկայացրել Կիպրոսի իրավասու մարմիններին՝ պահանջվող փաստաթղթերի բնօրինակներն առգրավելու և նախաքննությանը տրամադրելու խնդրանքով»։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930