«Ժողովուրդ». Գաղտնալսումն ընթացքի մեջ է
«Ժողովուրդը» գրում է. ՀՔԾ-ն արդեն մեկ տարի է՝ չի կարող պարզել, թե 2012թ. հոկտեմբերին ովքեր էին ապօրինաբար գաղտնալսել Աժ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցն ու ձայնագրությունը տեդադրել համացանցում։ Երեկ, «ժողովուրդի» հարցին ի պատասխան, ՀՔԾ լրատվության բաժնից հայտնել են, որ այդ գործով նախաքննությունը շարունակվում է, և դեռեւս չկան ձերբակալվածներ, կասկածյալներ ու մեղադրյալներ։ Ըստ նրա՝ որպես մեղադրյալներ ներգավվման ենթակա անձի կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ընթացքի մեջ են։
«Ժողովուրդը» հիշեցնում է, որ գաղտնալսված առանձնազրույցի ձայնագրությունը մինչ համացանցում տեղադրելը ինչ-որ մեկն էլեկտրոնային փոստով ուղարկել էր Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին։
Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում