
Ինչո՞ւ է 130 դրամանոց մանդարինը վաճառվում 300-500 դրամով

tesankyun.am-ի փոխանցմամբ` Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, որը Վրաստանի սահմանից հեռու է շուրջ 25 կմ, վրացական մանդարինը վաճառվում է կիլոգրամը 300-500 դրամով: Մանդարին ներկրողներից տեղեկացանք, որ Վրաստանում մանդարինի կիլոգրամի գինը 55-60 թեթրի է, մոտ 130 դրամ: Վրաստանից մանդարին ներկրողները կայքին հայտնել են, որ դրա յուրաքանչյուր կիլոգրամը մաքսազերծելու համար իրենք մաքսակետում վճարում են 100-120 դրամ: Ստացվում է, որ մանդարինի գնին գրեթե հավասար մաքսազերծման ծախս է կատարվում: Մանդարին ներկրողներն անտեղյակ են , թե մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո Վրաստանից ցիտրուսային մրգերի ներկրման մաքսավճարը որքան կաճի: