
Հայաստանը դեռ չի գնահատել ՄՄ անդամակցության բոլոր ռիսկերը. Վ. Ավանեսյան

Հայաստանը դեռեւս չի հաշվարկել Մաքսային միության անդամակցության բոլոր ռիսկերը, ինչպես նաեւ Եվրամիության հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ռիսկերը, հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` ելույթ ունենալով Վիլնյուսում Արեւելյան գործընկերության գործարար համաժողովում, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Հայաստանի համար թեկուզ մեկ արտահանման շուկայի կորուստը լուրջ հետեւանքներ կունենա: Մենք չենք կարող ասել, որ հաշվարկել ենք տնտեսական բոլոր ռիսկերը`Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված: Նույնը վերաբերում է ԵՄ հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրին: Կարծում եմ, դրանք շատ բարդ հաշվարկներ են: Մեզ համար շատ լավ կլիներ, որպեսզի շարունակեինք բաց սահմաններ ունենալ եւ Ռուսաստանի, եւ ԵՄ-ի, եւ բոլոր մյուսների հետ»,-ասել է նախարարը: