Վիլնյուսում հիասթափություն է տիրում (տեսանյութ)
Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարված Հայաստանի իշխանությունները, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ պնդում են, թե Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը պետք է շարունակվի Վիլնյուսում Եվրամիության հետ ստորագրվելիք առանձին փաստաթղթով: «Եվրամիության ինստիտուտները ցանկանում են, որ որոշակի պարտավորվածություններ էլ լինեն գործընկեր երկրների կողմից, և ինչպիսի՞ն կարող են լինել Հայաստանի պարտավորվածությունները, ինչքանո՞վ է Հայաստանը լինելու կաշկանդված իր համագործակցությամբ Մաքսային միության և կոնկրետ Ռուսաստանի հետ Բրյուսելում և այլ եվրոպական մայրաքաղաքներում առայժմ չեն հասկանում,- Վիլնյուսից «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Նավասարդյանը,- Տրամադրությունները Եվրոպայում այնպիսին են, որ այսօր հռչակագրային տիպի փաստաթղթերը ընդամենը մի տեսակ վարկաբեկիչ դերակատարություն կարող են ունենալ ամբողջ նախաձեռնության համար»:
Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի համակարգողը կարծում է, որ վերջին զարգացումների արդյունքում նշանակությունը, որը տրվում էր Արևելյան գործընկերությանը, նվազելու է, Եվրամիության ընդլայնման դեմ հանդես եկող երկրների ազդեցությունն էլ՝ ամրապնդվելու:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: