ՌԴ նախագահի դեմ ցանկացած բողոք արդարացնում է Սերժ Սարգսյանի ապազգային քայլերը. Ռ.Թորոսյան

Անդրադառնալով դեկտեմբերի 2-ին կայանալիք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցին Հայաստան` «ՄԻ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը կուսակցության վարչության անունից ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մաքսային միության հարցով ՌԴ նախագահի դեմ ցանկացած բողոք արդարացնում է Սերժ Սարգսյանի ապազգային քայլերը։ Վերջինս միշտ հաջողվել է «ուրիշի փեշի տակ» թաքնվել։ Հիմա էլ՝ իբր ճնշվել է Պուտինի կողմից։

Իսկ Վլադիմիր Պուտինի հետ ամեն ինչ վաղուց պարզ է։ Նա իր շահն է պաշտպանում։ Բայց թող ՌԴ հասարակությունը ըմբոստանա նրա ապօրինի կամ անբարո քայլերի դեմ։ Պուտինի դեմ պետք էր բողոքի ձայն բարձրացնել այն ժամանակ, երբ նրա ներկայացուցիչները միջամտում էին մեր ներքին գործերին, այն է՝ համապետական ընտրություններին։
Իսկ մեր բողոքն ուղղված է այն եվրոկառույցների դեմ, որոնց անմիջական աջակցությամբ են մեր երկրում իրականացվում ապօրինի ընտրություններ և աճեցվում ապօրինի իշխանություններ»:

Տեսանյութեր

Լրահոս