«Առավոտ». «Կոկորդիլոսը բուսակեր չի դառնա»
«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, «Աոավոտի» հետ զրույցում խոսելով Վիլնյուսի գագաթնաժողովից հետո սպասվող զարգացումների մասին, նշել է, որ «շատ բան կախված կլինի նախևաոաջ հենց Եվրամիությունից, քանի որ այն կապիտուլյանտական քաղաքականությունը, որը նա վարում է ՌԴ նկատմամբ, և այն արհամարհական վերաբերմունքը, որը վարվում է հետխորհրդային երկրների նկատմամբ, հանրագումարում տալիս է հենց այդ պատկերը։ Այս ամենից «Յալթայի», գուցե և «Մյունխենի» հոտ է գալիս։ Արդյունքում հետխորհրդային երկրներում գլուխ են բարձրացնում հետադիմական, սովետական բորբոսը վրան նստած ուժերը, որոնք ամեն ինչ անում են կոնսերվացնելու ներկա իրավինակը։ Կարծում եմ, որ Եվրահանձնաժողովը ներկայումս ի զորու չէ քաղաքականություն փոխել, հույսեր կարող ենք ունենալ միայն հաջորդ եվրահանձնաժոդովի պարագայում, իսկ դա կլինի ոչ շուտ, քան 2014– ի կեսերին։ Հիմա պիտի անել ամեն ինչ, որ կորուստները լինեն մինիմալ , որ Ռուսաստանը մեզ շատ չուտի»,- ասել է նա։ Ռուբեն Մեհրաբյանը Ռուսաստանին ներկայացրել է որպես «կոկորդիլոս, որին սնում է Եվրոպան», ու մանրամասնել. «Առայժմ մենք ունենք մի իրողություն, ըստ որի՝ եվրոպացիները շարունակում են կերակրել մի կոկորդիլոսի՝ հույս ունենալով, որ այն ինչ-որ ժամանակ անց կդաոնա մի բուսակեր ու խելոք կենդանի։ Բայց դա այդպես չի լինում։ Կոկորդիլոսը մնում Է կոկորդիլոս, և ժամանակի ընթացքում նրա ախորժակն ավելի է բացվում և ավելի լկտի ու ագրեսիվ է դաոնում»։
Կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում