ԵՄ-ը մտադիր է վերացնել իրանական նավթի մատակարարումների ապահովագրման արգելքը

NHK հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ սկսում են իրանական նավթի մատակարարումների վրա դրված ապահովագրական արգելքի վերացման գործընթացը:

Այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, ինչ Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչները նոյեմբերի 24-ն Ժնևում պատմական համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, ինչն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 20-ին: Ապահովագրական արգելքն առնչվում է հում նավթի ճապոնական ներկրողներին, որոնց մեծ մասն ապահովագրված է ԵՄ-ի ընկերություններում:

Ակնկալվում է, որ ԵՄ-ի ներկայացուցիչներն ապահովագրական արգելքի վերացմանը ձեռնամուխ կլինեն հունվարին, երբ հաստատված կլինի, որ Իրանի առաջնորդները հավատարիմ են կնքված համաձայնագրին: Դրանով նախատեսվում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մասնակի վերացում:

Տեսանյութեր

Լրահոս