Մենք ուրախ ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներից հետո կարող են հանդիպել արտգործնախարարները. Բաեր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական կարգավորում.

«Դրա հետ կապված՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը նրանց առաջին հանդիպումն էր վերջին երկու տարվա ընթացքում, հանդիսանում է կարևոր քայլ: Մենք ուրախ ենք, որ այդ հանդիպումից քիչ անց տեղի կունենա շարունակություն: Հնարավորություն կլինի արտգործնախարարների հանդիպման համար:

Մենք շարունակելու ենք աջակցել Մինսկի խմբին: ԱՄՆ-ը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկը, և դեսպան Ուորլիքը շարունակ աշխատում է իր գործընկերների հետ: Մենք շարունակելու ենք աջակցել նրանց ջանքերին, որոնք ուղղված են խնդրի երկարաժամկետ կարգավորման որոնմանը»:

Նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպելու են դեկտեմբերի 5-6-ին Կիևում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստում:

Տեսանյութեր

Լրահոս