
Ուկրաինան չի խնդրել փոխհատուցել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց իր կորուստները. Ֆյուլե

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ եվրոպական կառույցները Կիևից առաջարկներ չեն սացել ապրանք արտադրողների համար առևտրային ռեժիմի մեղմացման մասին, որոնք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո կարող են տուժել Ռուսաստանի կողմից շրջափակման դեպքում.
«Որքանով որ ես հիշում եմ, Ուկրաինան ունեցել է միայն երկու դիմում: Առաջինն առնչվել է յուրահատուկ պողպատ արտադրողներից մեկին, որի պարագայում արդեն իսկ գործում են ԵՄ-ի հակագնագցման (հակադեմփինգային) միջոցները, իսկ երկրորդը՝ սննդամթերքների խումբ արտադրողին (Roshen), որը Ռուսաստանի կողմից բախվել է խոչընդոտների՝ կապված արտադրանքի անվտանգության հետ»:
Ֆյուլեն բացառել է նրա հնարավորությունը, որ փոխհատուցման փաթեթի շուրջ քննարկումներն անցած լինեն առանց իր մասնակցության: Ֆյուլեի խոսքերով՝ դա մտնում է իր պատասխանատվության գոտու մեջ: