Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին մարտական և տրանսպորտային ուղղաթիռների մատակարարումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը գրաֆիկի համաձայն մատակարարել է Ադրբեջանի պատվիրած «Մի-35Մ» ուղղաթիռների հիմնական մասին: Այս մասին հայտնել է ռուսական «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերությունը, ով նախորդ շաբաթ մասնակցել է Dubai Airshow-2013 ավիաշոուին:

Մնացյալ ուղղաթիռները ներկայումս գտնվում են արտադրման և փորձարկման փուլում: Մոտ ժամանակներս ռուսական ընկերությունը կիրականացնի մնացյալ «Մի-35Մ» ուղղաթիռների մատակարարումը: Ռուսական ընկերությունն ընդգծել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում իրենց խոշորագույն հաճախորդն է և միաժամանակ իրենց ամենամեծ պատվիրատուն:

Ռուսաստանը շարունակում է նաև Ադրբեջանի «Մի-17Վ1» ուղղաթիռների մատակարարումը: Նշվում է, որ 2010 թվականին Ադրբեջանը Ռուսաստանին պատվիրել է «Մի-35Մ» տիպի 24 մարտական ուղղաթիռ և «Մի17» տիպի 60 տրանսպորտային ուղղաթիռ:

Տեսանյութեր

Լրահոս