Բաժիններ՝

Բաց նամակ Սերժ Սարգսյանին. «Արդեն 6 ամսից ավելի է իմ ամուսինը ապօրինաբար գտնվում է կալանքի տակ»

Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՝ քաղաքացի Սուսաննա Բարդիկի Ասատրյանից.

«Մեծարգո  պարոն նախագահ.

ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչության ՀԿԳ քննչական վարչության  վարույթում քննվող քրեական գործով 11.05.13 թ-ին իմ ամուսինը` Մարտին Արմենակի Ծերունյանը, ձերբակալվել է, 14.05.2013թ-ին նախաքննական մարմինը նրան անհիմն մեղադրանք է առաջադրել ու որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը 2 ամիս ժամկետով:

Այս ամիսների ընթացքում ամուսինս ու նրա պաշտպանը բազմաթիվ միջնորդություններ ու բողոքներ են ներկայացրել ինչպես նախաքննական մարմին, այնպես էլ դատախազություն և դատարան, բոլոր դեպքերում ստացվել են չպատճառաբանված ու անհիմն բացասական պատասխաններ:

Արդեն 6 ամսից ավելի է իմ ամուսինը ապօրինաբար գտնվում է կալանքի տակ, այս ամիսների ընթացքում նրա հետ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել, չի պարզաբանվել առաջադրված մեղադրանքի էությունը:

Դատարանը կալանավորման ժամկետը արդեն 3 անգամ երկարացրել է` հիմք ընդունելով, որ Մ. Ծերունյանին մեղսագրվում է  ծանր հանցագործություն, ոչ մի դեպքում անդրադարձ չի կատարվում, թե ինչով է հիմնավորվում առնչակցությունը այդ մեղսագրված ծանր հանցագործության հետ:

Այս խնդրի առնչությամբ, 23.10.13 թ-ին դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազին, սակայն, պատասխանի փոխարեն ծանուցում եմ ստացել այն մասին, որ դիմումս քննարկման համար ուղարկվել է նախաքննական մարմին և մինչ օրս ոչմի պատասխան…

Զանգվածային լրատվամիջոցներից տեղեկանալով, որ խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն եք տեսում` Ձեզ եմ ներկայացնում Մ. Ծերունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երրորդ անգամ ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը և Երևան քաղաքի Կենտրոն-Նորք­-Մարաշ վարչական շրջանների դատարանի կայացրած որոշումը:

 Մեծարգո պարոն նախագահ, հավատացած եմ, որ Ձեր բարձր աջակցության շնորհիվ վերջ կդրվի այս անօրինականությանը և իմ ամուսին Մարտին Ծերունյանը ազատ կարձակվի նախաքննական մարմնի կցկտուր հորինվածքի ու դատական ատյանների կույր քմահաճությամբ կայացրած որոշումների գերությունից»:

Սուսաննա  Ասատրյան
Ք. Երևան Մաշտոցի պողոտա17 շենք, բն 6-7

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս