Էպոսագետի գործն էլ է ԱԱԾ-ն սարքել
«Ժողովուրդը» գրում է. Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով քննության ընթացքում 14 տարվա ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանն ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով «Ինձ ձերբակալելու ժամանակ կնոջս բերել են ԱԱԾ և վախեցրել՝ ասելով, որ եթե չասի իրենց ուզածը, գործ կհարուցեն այն մասին, թե իբր ինքն իմացել է հանցագործության մասին, սակայն տեղյակ չի պահել»։ «ժողովուրդը» զրուցել է Խաչատուրի կնոջ՝ Նոնա Հակոբյանի հետ՝ պարզելու, թե ով և ինչ է իրեն ասել ԱԱԾ-ում։ Նոնան պատմել է, որ ինքը եղել է ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հրանտ Եպիսկոպոսյանի և ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանի մոտ. «Գեներալ Եպիսկոպոսյանն ինձ անձամբ ասաց, թե քո ամուսինն ասաց այն, ինչ պետք է ասեր, հիմա կբարձրանաս վերև, մի երկու բան կգրես ու կգնաս տուն»։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում