Բաժիններ՝

Եվրախորհրդարանի առաքելությունը Ուկրաինային խորհուրդ է տվել մասնակի ներում շնորհել Տիմոշենկոյին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի առաքելությունը Ուկրաինային խորհուրդ է տվել մասնակի ներում շնորհել ազատազրկման մեջ գտնվող նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, ինչն Ուկրաինայի համար կլինի խնդրի լուծման ամենաիրատեսական տարբերակը:

Այս մասին նշված է մոնիթորինգային առաքելության ղեկավարներ Ալեքսանդր Կվասնևսկու և Պետ Կոքսի տարածած հայտարարությունում. «Մի քանի ամսյա մտորումներից ու տարբեր տարբերակների քննարկումներից հետո առաքելությունը խորհուրդ է տվել մասնակի ներում շնորհել Տիմոշենկոյին՝ որպես ընտրովի արդարադատության հետ կապված առկա խնդիրների լուծման առավել իրականանալի տարբերակ»:

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Ուկրաինայի խորհրդարանի արտահերթ նիստը, որում, սակայն, չի ընդունվել «եվրաինտեգրացիոն» որևէ որոշում, այդ թվում նաև արտերկրում Տիմոշենկոյի բուժում ստանալու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930