Բակո Սահակյանն ընդունել է Ստեփան Մնացականյանին
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին, հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը, որին մասնակցում էին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը ու ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարեւորվել է կապերի հետեւողական խորացման անհրաժեշտությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: