Ինչ են պատմել հոսպիտալում ծեծի ենթարկված զինվորների ծնողները
Երեկվա համարում «Ժողովուրդը» գրել էր նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում կեսգիշերին ծեծված ու փախուստի դիմած 4 զինծառայողներից մեկի հոր՝ Սամվել Մարկոսյանի խոսքերն այն մասին, թե ովքեր են ծեծի ենթարկել զինվորներին։ Հրապարակումից հետո երեկ, «Ժողովուրդի» խմբագրություն էին եկել ծեծի ենթարկված մյուս զինվորների ծնողները։ Ռազմիկ Մանուկյանի մայրը՝ Աննա Կարապետյանը, որ հեռավոր գյուղից էր Երեւան եկել, «ժողովուրդին» պատմել է, թե ինքը ոչնչից տեղյակ չի եղել. «Երեխաս ծառայում Էր ԼՂՀ զորամասերից մեկում եւ Կանազի հոսպիտալ Էր տեղափոխվել 1 ամիս առաջ։ Ես այսօր (արդեն երեկ-խմբ.) որդուս համար սննդամթերք եմ բերել։ Ասացին, թե փախել Է։ Հիմա ես իմ երեխայից ոչ մի լուր չունեմ, թույլ չեն տվել անգամ՝ մտնեմ, տեսնեմ, թե ինչ վիճակում Է։ Լսեցի, որ ամենաշատը նրան են ծեծել, բայց մի զանգն ինչ Է, դա Էլ չեն թողնում»։ Թերթը հավելում է, որ ինքնապաշտպանական նպատակով հոսպիտալից փախուստի դիմած զինվորների նկատմամբ քրեական գործ Է հարուցվել։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում