
Իրաքում պայթյուններ են գրանցվել. կան զոհեր

BBC-ի փոխանցմամբ՝ Բաղդադից հյուսիս գրանցվել են մի շարք պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ: Դեռ ոչ ոք չի ստանձնել այդ պայթյունների պատասխանատվությունը:
Փորձագետները 2013 թվականին Իրաքում անվտանգության իրավիճակը գնահատում են ամենալուրջը վերջին հինգ տարիների համար: Այս տարի Իրաքում իրականացված ահաբեկչությունների ու հարձակումների հետևանքով զոհվելէ ավելի քան 6000 մարդ: