
Քիչ են, բայց խոշոր

Այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի մանրածախ առևտրի ոլորտում գործող խանւթների թիվը 12 267 է։
Դրանց գերակշիռ մասը՝ 11199-ը, գերփոքր խանութներ են, որտեղ աշխատում է մինչև 5 մարդ։ Սակայն այդ խանութների միջոցով իրականացված առևտրի ծավալները կազմում են ընդհանուր առևտրաշրջանառության ընդամենը 20.2%-ը։
Միջին մեծության խանութների թիվն այսպիսին է՝ 6-15 մարդ՝ 758 խանութ,16-30 մարդ՝ 154 խանութ։ Սրանց միասին բաժին է ընկնում ընդհանուր մանրածախ առևտրի 19.8%-ը։
Դե իսկ առյուծի բաժին՝ 60%-ը, բաժին է ընընում խոշոր սուպերմարկետներին, որոնք ունեն 31 և ավելի աշխատող։ Նման խանութների թիվը 156 է։