
Վրաերթ Վանաձորում. 62-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 29-ին, ժամը 09.10-ի սահմաններում, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 63 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: