Իսպանիայի խորհրդարանն արգելել է կատալոնցիներին հարցնել անկախության մասին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, երեկ հավանության է արժանացրել «Ժողովրդավարության ու առաջադիմության միություն» կուսակցության ներկայացրած բանաձևը, որում Կատալոնիային իրավունք չի հատկացվում բնակչության շրջանում հարցում անցկացնել ինքնավար մարզի ինքնիշխանության շուրջ:
Բանաձևում նշված է, որ քաղաքացիների մի մասը չի կարող որևէ պատրվակով լուծել երկրի տարածքային ամբողջականության հարցը: Բացի այդ, նշված է, որ իշխանություններն իրավունք չունեն այս կամ այն տարածքում բնակվող քաղաքացիներին զրկել ան ազատություններից, որոնք երաշխավորված են Իսպանիայի սահմանադրությամբ: Բանաձևում ընդգծվում է, որ միայն Իսպանիայի ողջ ժողովուրդն իրավունք ունի լուծել երկրի տարածքային ամբողջականության հարցը: