Բաժիններ՝

«Գողականը իմ վրով չի». Մհեր Սեդրակյանը` «Թոխմախի Մհեր» դառնալու եւ իր կյանքի այլ պատմությունների մասին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում անկեղծանում է, թե ինչու է 4-րդ դասարանից հետո ամաչել գերազանց սովորել, 15 տարեկանից ո՞րն է եղել առաջին աշխատանքը, ի՞նչ է սովորել թաղի մեծերից, ինչպես է ծեծվող աղջկանից դժվարությամբ հեռախոսահամար վերցրել, ինչու է ուշ ամուսնացել, ինչ է ասում, երբ երեխաների հագուստն իրեն դուր չի գալիս, ովքեր են իրեն ժամանակին «պապա» ասել ու մոռացել, ովքեր են իրեն հիմա «մեծ ախպերով» դիմում, ինչերի հավաքածու ունի եւ ինչ է անում իր Զիլի կոստյումները եւ մյուս հագուստները մի հինգ անգամ հագնելուց հետո, ինչի շնորհիվ է երկու տարբեր տարիների, բայց նույն օրը մահից փրկվել, ինչ չի հասցրել ունենալ եւ ավելին:

Կհիշե՞ք, թե որ տարիքում եւ ինչպե՞ս վաստակեցիք առաջին աշխատավարձը եւ ինչի վրա ծախսեցիք եւ որ աշխատանքը Ձեզ դարձրեց միլիոնատեր:

-Արդեն 15 տարեկանից ամառային արձակուրդներին գնացել աշխատել ենք, որ գոնե մի երկու կոպեկ վաստակենք: Պապս շինարարության մեջ բրիգադիր էր, գնում օգնում էի ու փող էինք աշխատում: Բայց հիմնական աշխատանքս Շահումյանի կոշիկի ֆաբրիկայում էր: Այդտեղից արդեն իմ հաջողությունը բացվեց: Իմ ծնողներին արգելեցի աշխատել ու ես արդեն նորմալ պահեցի եւ իմ ծնողներին, եւ հարազատներին:

Իմ ընկերը Շահումյանի կոշիկի ֆաբրիկայի պահեստապետն էր: Ինձ այնտեղ տանելուց 20 օր հետո ինքը մահացավ: Հետո թասիբի համար սկսեցի լավ աշխատել, ինչը գնահատեցին ու ինձ պահեստներից մեկի պահեստապետ դրեցին: Այդ ժամանակ մենք օրական 17 հազար զույգ կոշիկ էինք արտադրում : Տնօրենը իմ թասիբը գնահատելով՝ զգում էր, որ տղա կա, որի վրա կարելի է ստավկա դնել, վստահել: Ինձ կանչեց ասաց. «Մհեր, քեզ բերելու եմ պատրաստի պահեստ` մահացած ընկերոջս տեղը»: Ասացի. «Ոնց կուզեք, այնպես էլ արեք, ընկեր Փինաջյան»: Նախ գնում կանտեյներներ էինք բերում պլաշատկից: Այդ դաշտում պետք է նորմալ վերաբերմունք ունենայիր, ո ր կանտեյներները քեզ տային: Ես բոլորի հետ լեզու էի գտնում: Մյուս ֆաբրիկաները նախանձում էին, էլի: Ասում էի. «Դուք էլ ձեւը գտեք, դուք էլ բերեք»:

Քաղաքականության մեջ ինչպե՞ս հայտնվեցիք: Տարիների ընթացքում մարդկանց ազդեցությունը փոխվում է, բայց Դուք շարունակում եք ընտրություններին ամենամեծ թվով ձայները բերել:

-Քաղաքականության մեջ հայտնվեցի, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինձ խնդրեց իրենց օգնեմ ձայների առումով: Չեմ ասում ընկերներ էինք, բայց հարաբերություններ ունեիք: Մի անգամ ողորմած Վազգեն Սարգսյանի հետ եկան իմ մոտ` Թոխմախ գյոլ, ես կոշիկի արտադրամաս ունեի: Նստեցինք, խոսեցինք, պայմանավորվեցինք, որ պետք է օգնեմ, հետո մտել եմ քաղաքականություն, դարձել շրջխորհրդի ավագանի, ԱԺ պատգամավոր, վարչական շրջանի ղեկավար: Ճիշտ է, երբ համայնքի ղեկավար դարձա, իմ հեղինակությունն ավելի բարձրացավ:

Երբ հանրապետությունում բենզին չկար, մի 4-5 ինքնաթիռ եմ վերցրել, բենզինը ես եմ բերել ու ասել, որ էս գնով պետք է վաճառվի: Կանեստրը հասել էր 15 հազար դրամի, բայց ես ասում էի 3-4 հազար պետք է վաճառեք: Եթե իմացա մեկը 5-6 հազարով վաճառի էլ չեմ տա: Դե մենակ ես էի բենզին բերողը: Ինքնաթիռի կերոսինն էլ առնում, բերում էի, բաժանում ժողովրդին: Հոսանք արտադրող երկու մեծ կոմպրեսոր ունեի, որ միացնում էի ու լարերով ժողովրդին հոսանք էի բաժանում: Բայց ասում էի պլիտա չվառեք, որ բոլորին հոսանք հասնի: Եթե տեսնում էի՝ մեկը պլիտա է վառել, հոսանքը կտրում էի: Ամբողջ էրեբունիի տարածքով բոլորին լույս կամ կերոսին, ֆուջիկա էի տալիս: Շատ լավություններ եմ արել, դրա համար էլ ընտրություններում միշտ հաղթել եմ: Այդպես է հեղինակությունը խոսուն դառնում: Երբ քաղաքականության մեջ չլինելով հանդերձ՝ քաղաքականության մեջ գտնվող մարդկանց համար ձայն ես ապահովում:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս