
Յակուտիայում բացառիկ ադամանդ է հայտնաբերվել

Մինագամից երեք խոշոր ադամանդ է հայտնաբերվել Յակուտիայի հանքավայրերից մեկում: Դրանցից ամենախոշորը գրեթե ընկույզի չափ է, որը գնահատվել է մեկուկես միլիոն դոլար: Այդ գինը նախնական է: Ադամանդը նախատեսում են վաճառքի հանել աճուրդում, որի ժամանակ գինը հնարավոր է ավելանա մի քանի անգամ:
Իսկ մյուս երկուսը, հավանաբար, կմասնատվեն, որոնցից ոչ միայն զարդերի համար քարեր կպատրաստվեն, այլ բարձր տեխնոլոգիական մեխանզմների համար անհրաժեշտ դետալներ, հաղորդում է «Վեստին»: