Ծառուկյանին կանչել էին Բաղրամյան 26
«Ժողովուրդը» գրում է. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընտրությունը ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի պաշտոնում դուր չի եկել Հայաստանի օլիմպիական կոմիտեի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Երբ նախօրեին նա գնացել է՝դիմավորելու Բրյուսելից վերադարձող Սերժ Սարգսյաևհն, հենց «Զվարթնոց» օդանավակայանում բախվել է Արթուր Բաղդասարյանի հետ՝նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տեղալով։ Բաղդասարյանն էլ պաշտոնյաներին «բաժանող» ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկունքից Ծառուկյանին է հիշեցրել իր իրական կարգավիճակը, թե «առյուծ էիր, կատու դարձար»։ «ժողովուրդը» տեղեկացել է որ այս միջադեպից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվել Է Բաղրամյաև 26, որտեղ Սերժ Սարգսյաևի հետ շուրջ 2 ժամ զրուցել են։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Ս. Սարգսյանն ամեն կերպ փորձել Է հարթել իրավիճակը, քանի որ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասել էր, թե ՀԱՕԿ-ը հանդես Է գալու հայտարարությամբ, ինչը նշանակում էր, որ ամեն ինչ ավելի էր թեժանալու։ Այս լուրը երեկ «Ժողովուրդը» չի կարողացել ճշտել կողմերից։
Այս մասին ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում: