
25-ամյա վարորդը Opel-ով բախվել է կայանված Nissan-ին և Mitsubishi-ին, այնուհետ վրաերթի ենթարկել հետիոտնին

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես գրում է shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 25-ամյա Արտուշ Չոփուրյանը Արցախի փողոցի թիվ 14 շենքի «Լայմ» սուպերմարկետի դիմաց, վարելով Opel մակնիշի 34 ՍR 952 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Nissan Maxima մակնիշի 08 QD 888 համարանիշի և Mitsubishi մակնիշի 20 ԼՍ 819 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Ա. Չոփուրյանը վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արցախի փողոցի բնակիչ Ա. Հովակիմյանին: Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
լուսանկարը՝ Գ. Շամշյանի
Շարունակությունը՝ այստեղ