«Գոմիկ Մաշան քաղմասի հետ ա աշխատում». տիկին Գայանեն պնդում է, որ իր որդու «գլխին սարքել են»
Հոկտեմբերի 17-ին Գայանե Նասոյանը կառավարության մոտ էր եկել՝ պահանջելու, որ «գոմիկին ծեծելու համար» 2011թ. վեց տարվա ազատազրկման դատապարտված իր որդուն՝ Մարտին Վարդանյանին, արդարացնեն եւ ազատեն։ NEWS.am-ի թղթակցին Գայանե Նասոյանը պատմել է կատարվածի իր վարկածը. «Իմ տղան Կոմայգու մոտով անցնելիս ընկերների հետ գոմիկի ա ծեծում, քննիչը կենտրոնականի տանում ա իրան, գրում՝ ավազակային հարձակում, երեխեքին մի հատ ծեծելու համար դատապարտում ա 6 տարի։ Ինքն էլ հիվանդ տղա»,- պատմեց տիկին Գայանեն՝ զարմանք հայտնելով, թե ինչու են որդուն 6 տարվա ազատազրկման դատապարտել, եթե նա «չի թալանել գոմիկին, միայն ծեծել ա»։
«Գոմիկների իրավունքները ավելի բարձր են գերադասում, քան սովորական քաղաքացունը»,- հայտարարել է տիկին Գայանեն։
Մարիամ Գիշյանը, որը Լալայան փողոցի նախկին բնակիչ է, եւ մի քանի տարի ամեն հինգշաբթի կառավարության մոտ է գալիս՝ բնակարան պահանջելու, իր պարտքը համարեց մի բան էլ իր կողմից ասել, «Մարտինը մեղավոր չի եղել, «գոմիկն» է կռիվ հրահրել». «Էդ գոմիկն եկել ա, էս տղաներին յազվա ա եղել՝ կպռշկվել ա, ռակի պես կպել ա տղերքին, նրանք էլ դրանից պրծնելու համար ստիպված մի երկու հատ սիլլա են տվել, ծեծել են, որ փախնի իրանցից»։
Կանայք մեկը մյուսին հերթ չտալով՝ պատմել են, որ «գոմիկ Մաշան» քաղմասի հետ է համագործակցում, դիտմամբ այնպես է անում, որ իրեն ծեծեն, իսկ հետո ոստիկանությունում բողոք ներկայացնում. «Գոմիկի անունը Մաշայ ա, բայց չգիտեմ՝ ինքը ղզողլան ա, ով ա, ինչացու ա։ Էթում ա, յազվայա լինում սրան նրան, որ իրան ծեծեն միլիցեքն էլ գործ սարքեն էլի»։
Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուր կայքում: