
Կիպրոսում նախարարների աշխատավարձը կրճատվել է մոտ 40 տոկոսով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիպրոսի նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները ժողովրդի նման հավասարաչափ տառապում են երկրի ֆինանսական ճգնաժամի պատճառով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի ֆինանսների նախարար Հարիս Գեորգիադիսը:
Որպես իր խոսքերի ապացույց՝ նա ներկայացրել սեպտեմբերի աշխատավարձերի մասին տեղեկատվություն, որից հետևում է, որ իրեն փոխանցվել է 8291 եվրո՝ ներառյալ հավելավճարները, իսկ առձեռն նա ստացել է 4366 եվրո: Դրանով իսկ աշխատավարձը կրճատվել է 40 տոկոսով:
Գեորգիադիսը հավաստիացրել է, որ մյուս նախարարություններում նույն պատկերն է տիրում աշխատավարձերի հարցերում՝ ընդգծելով, որ նախարարների աշխատավարձերը կրճատվել են մոտ 40 տոկոսով: