
ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը` Զորի Բալայանի նամակի

Yerkir.am-ը ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից փորձել է պարզել, թե ինչպիսին է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը Զորի Բալայանի նամակի վերաբերյալ, եւ արդյոք նա պատրաստվում է պատասխանել. ի վերջո նման նամակներ ամեն օր չէ, որ ստանում են:
ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից արձագանքել են Yerkir.am-ի հարցմանը:
ՌԴ նախագահի մամուլի ծառայության պատասխան նամակում մասնավորապես ասվում է, որ ՌԴ նախագահի նստավայրում նամակի մասին իմացել են մամուլում եղած հրապարակումներից եւ որեւէ արձագանք այդ կապակցությամբ չի նախատեսվում: