Մեղադրվում է ծառայակից ընկերոջը հրազենով սպանելու մեջ
pastinfo.am –ը տեղեկացնում է, որ ծառայակից ընկերոջն սպանելու գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանին:
Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ՊՆ N զորմասի զինծառայող, 19-ամյա Սերոբ Բուդաղյանը մարտական հերթապահության ժամանակ իրեն ամրակցված զենքով դիտավորությամբ կրակոց է արձակել համածառայող Վոլոդյա Ավագյանի ճակատի ձախ շրջանին, որի հետևանքով վերջինս մահացել է:
Սերոբ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով սպանություն:
Հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում: Զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: