Իտալիան ուժեղացրել է ծովային վերահսկողությունը՝ կապված նավաբեկությունների հետ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիան ուժեղացրել է ծովային միգրացիոն վերահսկողությունը՝ կապված նավաբեկության հետևանքով փախստականների զոհվելու հետ: Միջերկրական ծով են դուրս բերվել հավելյալ նավեր:
Տարածքում պարեկություն են կատարում նաև անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) և 4 ուղղաթիռ: Բացի այդ, օգտագործվում է երկու հետախուզական ինքնաթիռ՝ զինված գիշերային տեսանելիության սարքերով:
Իտալիայի իշխանությունները հուսով են, որ այդ ամենը կօգնի կանխել նոր նավաբեկությունները, ինչպես նաև կօգնի ահաբեկել հանցագործներին, որոնք կազմակերպում են ապօրինի ներգաղթյալների տեղափոխումը ԵՄ-ի երկրներ:
Իտալական ռազմածովային նավատորմն արդեն իսկ հայտնել է 290 փախստականի փրկելու համար: Այս տարի Իտալիա և Մալթա է հասցվել մոտ 32.000 փախստական: Դա 4 անգամով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հետ: