
Վրաստանի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 27-ի ընտրություններից մեկ շաբաթ անց. Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 27-ին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններից մեկ շաբաթ անց.
«Հոկտեմբերի 27-ից հետո մեկ շաբաթվա ընթացքում նոր թեկնածուն կհամաձայնեցվի խորհրդի ու դաշինքի հետ: Փառք աստծու, որ ես չսխալվեցի: Ես վաղուց հետևում եմ մի շարք անձանց: Ես ունեմ իմ առաջնահերթությունները, և վերջիններս զարգանում են ճշտապես: Լավ է, որ ես ընտրելու հնարավորություն ունեմ: Երկիրը կունենա լավ վարչապետ»:
Բիձինա Իվանիշվիլին հավելել է, որ Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան լավ նախարար է, սակայն իրենք ունեն ավելի լավ նախարարներ: