
Ֆոտոշարք՝ Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային խաղից

Ինչպես տեղեկացրել ենք՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթանակ տարավ Բուլղարիայի հավաքականի նկատմամբ: 45-րդ րոպեին տուգանային հարվածով Արազ Օզբիլիսը առաջ մղեց մեր հավաքականին: Իսկ 87-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հաղթանակ պարգևեց մեր հավաքականին: