Բաժիններ՝

Խխունջի խավիարի «գաղտնիքը». ինչու են մարդիկ 2500 դոլար վճարում դրա մեկ կիլիոգրամի համար

Աշխարհի գուրմանները վերջին ժամանակներս ձգտում են համտեսել ամենայուրահատուկ և ամենաթանկ ուտեստներից մեկը՝ խխունջի խավիարը։

Այս ուտեստի հայրենիքը համարվում է Ֆրանսիան, սակայն այն արդեն սկսել է լայն տարածում գտնել ինչպես եվրոպական այլ երկրներում, այնպես էլ Ճապոնիայում և ԱՄՆ-ում։

Եթե ցանկանում եք զգալ աշնան համը, գուրմանները խորհուրդ են տալիս համտեսել խխունջի խավիար։ Այն ձեզ թույլ կտա զգալ աշնանային անձրևից հետո անտառի թարմությունը, կաղնու տերևների և սնկերի հոտը։

Թեպետ ուտեստը նոր է սկսել մոդայիկ ու պահանջված դառնալ, սակայն պարզվում է, որ այն բավականին հին պատմություն ունի։ Այն օգտագործել են հին հռոմեացիները, իսկ եգիպտացիները կոչել են այն «Աֆրոդիտեի մարգարիտ»։

xaviar

Արտաքինից խխունջի խավիարը մարգարտի նման է՝ իր խոշոր, կաթնագույն գնդիկներով։ Համը բավականին էկզոտիկ է, և մասնագետները խորհուրդ են տալիս այն օգտագործել սենյակային ջերմաստիճանում՝ ավելացնելով սոուս կամ թթվասեր։

Առաջադեմ խոհարարներից շատերն այսօր խխունջի խավիարը ներառում են իրենց կրեատիվ ուտեստներում՝ ձգտելով դրանց հաղորդել անսովոր և հիշվող համ։ Այն այսօր հնարավոր է ճաշակել աշխարհի գրեթե բոլոր բարձրակարգ ռեստորաններում։

ulitka

Սակայն խխունջի խավիար համտեսելը բավականին թանկ հաճույք է։ Դրա մեկ կիլոգրամն արժե 2-2.5 հազար դոլար։ Բանն այն է, որ խխունջի խավիար ստանալը բավականին աշխատատար և ծախսատար գործ է։ Յուրաքանչյուր խխունջ տարին մեկ անգամ տալիս է ոչ ավելի, քան 100 միավոր (գնդիկներ) խավիար։ Տարվա կտրվածլով՝ ընդամենը 4 գրամ։

Խունջների ամենամեծ ֆերման այսօր պատկանում է իսպանացի բիզնեսմեն Ջոն Տրոբալոնին։ Այստեղ ապրում է ավելի քան 6000 խխունջ։ 260 ձվադրումից ստացվում է 1 կիլոգրամ խավիար։ Այնուհետև բոլոր գնդիկները մանրազնին կերպով մաքրվում են, մշակվում աղաջրի հատուկ լուծույթով և փաթեթավորվում։

Նշենք նաև, որ խխունջի խավիարի պիտանելիության ժամկետը շատ կարճ է՝ ընդամենը 3 ամիս։ Դրա համար արտադրվելուց հետո այն հարկավոր է հնարավորինս արագ հասցնել սեղանին, որպեսզի պահպանեն համային և որակական բոլոր հատկությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս