Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի վրա տարածվում է համաներումը, սակայն նա դեռ կալանքի տակ է
Այսօր երրորդ օրն է ինչ համաներման գործընթացը սկսվել է, սակայն պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը այս պահի դրությամբ դեռ կալանքի տակ է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը` հավելելով, որ «համաներումը տարածվում է պահեստազորի գնդապետի վրա, սակայն դեռ ազատության մեջ չի»:
Փաստաբանը հույս է հայտնել, որ այսօր Վերաքննիչ դատարանը կբավարարի իրենց միջնորդությունը և խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը կփոփոխվի:
Հիշեցնենք, որ Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն, եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ըստ մեղադրանքի, Վոլոդյա Ավետիսյանը «խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ. Զաքարյանի թոռան պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար»:
Մանրամասները կարդացեք այստեղ՝



