Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ԱԳՆ-երը պատրաստել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախագիծը
Թաթարստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 9-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 8-րդ նիստում նախապատրաստվել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախագիծը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Փաստաթուղթը կնեկայացվի երեք երկրների` Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա Մինսկում հոկտեմբերի 24-ին:
«Երեք երկրների արտգործնախարարությունները ներկայացրել են պայմանագրի հիմնական մասը»,-հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Նրա խոսքով` նախագծում նկարագրված են այն ինստիտուտները, որոնք կընկնեն Եվրասիական տնտեսական միության հիմքում:



