Բաժիններ՝

Իրանն ու Մեծ Բրիտանիան սկսել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործընթացը

ИТАР-ТАСС –ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիան  եւ Իրանը որոշում են կայացրել հատուկ բանագնացներ փոխանակելու վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:

«Երկու երկրներն էլ գործերի հավատարմատարներ կնշանակեն, որոնց նպատակը պետք է լինի երկկողմ հարաբերությունների վերականգնումը»,-հայտարարել է Հեյգը: Նա չի բացառել, որ ժամանակի ընթացքում այդ քայլերը կարող են հանգեցնել դեսպանատների բացման Լոնդոնում եւ Թեհրանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031